Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող ՀՀ գործող չեմպիոն Երևանի «Արարատ-Ամենիան» ստուգողական 3 –րդ խաղում 3:1 հաշվով պարտության մատնեց Ռումինիայի 2-րդ լիգայի ընթացիկ առաջնությունում 20 թիմերի պայքարում 13-րդ տեղում ընթացող Կլուժի «Ունիվերսիտատյային»: Հայկակն թիմի կազմում գոլերը հեղինակեցին Կոբյալկոն, Նահապետյանն ու Օշն Գոալը: Սա երևանայն թիմի կիպրոսյան հավաքի ընթացքում տոնած արդեն 3 –րդ անընդմեջ հաղթանակն էր:
Վարդան Մինասյանի սաներն այսօր՝փետրվարի 2-ին ևս մեկ ընկերական հանդիպում կունենա, այս անգամ ՌԴ պրիմեր լիգայի առաջնության մասնակից Եկատերինբուրգի «Ուրալի» հետ, որի կազմում հանդես է գալիս ՀՀ ազգային հավքկանի պաշտպան Վարազդատ Հարոյանը:
©2020 Armenian Soccer