Երևանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում քիչ առաջ ավարտվեց VBET Հայաստանի գավաթի խաղարկության ¼-րդ փուլի «Արարատ-Արմենիա» — «Վան» պատասխան հանդիպումը: Նրանց միջև մարտի 12-ին Չարենցավանում տեղի ունեցած 1/ 4-րդ փուլի 1-ին խաղն ավարտվել էր ՀՀ կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հաղթանակով (1:0), որն այսօր թիմի նոր գլխավոր մարզիչ, հայտնի ռուս մասնագետ Անատոլի Բայդաչնու ղեկավարությամբ 1-ին պաշտոնական հանդիպումն անցկացրեց: Մինչ այս «Արարատ-Արմենիան» 12 անպարտելի հանդիպումների շարք էր անցկացրել, որից 8-ում հաղթել էր ու 4ոչ-ոքի էր խաղացել:
Քառորդ եզրափակչի պատասխան խաղի 1-ին խաղակեսում դարպասները անառիկ մնացին: 2-րդ կեսում ավելի ակտիվ էին «Վանի» ֆուտբոլստները: Ու նարանց ջանքերը ի վերջո հաջողությմաբ պսկավեցին: 90 +3-րդ րոպեին Վահագն Այվազյանի հաշվենկատ գոլային փոխանցումից հետո Էդգար Մովսեսյանը խփեց գոլ , որը որ միայն մրցամարտում հավասարեցրեց հաշիվն, այլ նաև ընդհատեց «Արարատ-Արմենիայի» անպարտելի հանդիպումների շարքը: Բայդաչնու նորմւոտը նոր թիմում անհաջող էր:
30 րոպեանոց լարցուցիչ նույնպես հաղթողը չորոշվեց, չնայած ՀՀ կրկանկի չեմպիոնն փոքր ինչ ավելի ակտիվ էր մրցակցից: Խաղը տեղափոխվեց հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշար: Ֆուտբոլային վիճակախաղում հաջողությունը ժպտաց «Արարատ-Արմենիային», ոը հաղթելով 5:3 հաշվով մտավ կիսաեզրափակիչ: Հաղթանակ պարգևած վճռորոշ 5-րդ գոլը 11 մետրանոցի հստակ իրացումով խփեց ՀՀ ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:
Հանդիպման հերոսը դրաձավ անկասկած «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Դմիտրի Աբակումովն էր, ով կարողացավ որսալ Գուրգեն Կիրակոսյանի իրացրած 11 մետրանոցը:
©2021 Armenian Soccer