«Արարատ-Արմենիայի» ևս 2 ֆուտբոլիստ՝ Զաքարիա Սանոգոն և Դանու Սպատառուն հրավիրվել են ազգային հավաքականներ:
Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: Սանոգոն հրավիրվել է Բուրկինա Ֆասոյի հավաքական՝ հոկտեմբերի 8-ին և 11-ին Ջիբութիի հավաքականի դեմ խաղերին նախապատրաստվելու համար:
Իսկ Սպատարուն Մոլդովայի ազգային հավաքականի կազմում նախապատրաստվելու է հոկտեմբերի 9ին Դանիայի ու հոկտեմբերի 12-ին Իսրայելի հավաքականների հետ խաղին:
©2021 Armenian Soccer