Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ- Արմենիայի» կիսապաշտպանը կարիերան շարունակելու է … ԱՄԷ-ում

ՀՀ կրկնակի  չեմպիոն  Երևանի   «Արարատ-Արմենիայի»   26-ամյա  կիսապաշտպան   ներկայումս 400 հազար եվրո  տրանսֆերյաին արժեք ունեցող   Կապե  Վերդեի  ազգային   ընտրանու խաղացող ,Նիդեռլանդներում ծնված     Մաիլսոն Լիման   կարիերան կշարունակի ԱՄԷ-ի   բարձրագույն`1-ին դիվիզոնի առաջնության  մասնակից   «Դիբա»՝  «Dibba Al Hisn»  ակումբի  կազմում:     Վերջինս ԱՄԹ-ի առաջնությունում  8 տուրից հետո վաստակած 11 միավորով 11 թիմերի պայքարում ընթանում է 5 -րդ  տեղում:
Այս մասին տեղեկանում ենք   գերմանական հայտնի՝transfermarkt.com  կայքից,: Ըստ այս աղբյուրի   երեկ` հունվարի 15-ին  Լիման պայմանագիր է կնքել ԱՄԷ-ի ակումբի հետ:
Նա երևանյան ակումբում ելույթ   էր ունենում 2019թ փետրվարի 26-ից  :Նա ՀՀկրկնակի չեմպիոն կազմում մասնացել էր  ՀՀառաջնությունների` 51, եվրագավաթների `10, ՀՀգավաթի   խաղարկությունների `8 խաղի , որոնցում դարձել էր համապատասխանաբար`13, 5  և 2  գոլի հեղինակ:
Նկատենք, որ «Արարատ-Արմենիան» առայժմ   Մաիլսոն Լիմայի ակումբից հեռանալու մասին    պաշտոնական ոչ մի տեղեկություն չի  տվել:

©2021 Armenian Soccer