Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ-Արմենիայի» առանցքային խաղացողներից մեկը`Օգանան հեռանում է ակումբից

ՀՀ պրիմեր լիգայի ընթացիկ առաջնության առաջատարներից մեկի՝Երևանի «Արարատ-Արմենիայի»  25-ամյա հարձակվող, 250 հազար եվրո տրանսֆերային  արժեք ունեցող ,թիմ առանցքային խաղցողներից մեկը` Լուիս Օգանան ավարտել է մրցելույթները Հայաստանի   կրկնակի  չեմպիոնի կազմում:   Նիգերացին մեկնել է ձմեռային արձակուրդի և այլևս չի վերադառնա երևանյան ակումբ:  Հունվարի 2-ին   նա    պաշտոնապես հեռացել է     ակումբից է:   
Նիգերիացի  ֆուտբոլիստը 2019 թ փետրվարից  հանդես էր գալիս  հայկական թիմում, որի հետ երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն:
«Արարատ-Արմենիայի» կազմում Լուիս Օգանան 55 խաղ է անցկացրել, որոնցում 19 գոլ է խփել ու 9 գոլային փոխանցում կատարել:
Ավելի վաղ  հայտնի էր դարձել  նաև, որ ՀՀ գործող  չեմպիոնի  կազմից  հեռանալուն մոտ է նաև 400 հազար եվրո տրանսֆերային արժեք  ունեցող  Կաբո- Վերդեի հավաքականի    կիսապաշտպան,  26-ամյա  Մաիլսոն Լիման, ով նույնպես Հհ կրկնակի չեմպիոնն էր հռչակվել:  Նա էլ ՀՀ  կրկնակի չեմպիոնի կազմում   ելույթ է ունենում 2019թ փետրվարի 26-ից ու մասնակած 70 խաղում 20 գոլ է հեղինակել:

©2021 Armenian Soccer