Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ»-«Ալաշկերտ» հանդիպման օրը փոխվել է

Ararat vs Alashkert

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ՄԿԱ բաժինը տեղեկացնում է, որ փոփոխություն է տեղի ունեցել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղացանկում։ Այս մասին հաղորդում է «Արարատի» պաշտոնական կայքը՝ նշելով, որ  սույն թվականի սեպտեմբերի 12-ին նշանալված «Արարատ»-«Ալաշկերտ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 11-ին և կմեկնարկի ժամը 17։00-ին։

Փոփոխությունը կապված է UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի «Մաքքաբի Թել Ավիվ»-«Ալաշկերտ» խաղի օրվա փոփոխության հետ։ Այդ հանդիպումը, նախապես նշանակված սեպտեմբերի 16-ին, կկայանա սեպտեմբերի 14-ին։

 

©2021 Armenian Soccer