Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատն» ու «Շիրակը» կրկին կհանդիպեն

Հայկական ակումբները շարունակում են ակտիվորեն նախապատրաստվել առաջնության գարնանային հատվածին:

Հայտնի է դարձել, որ վաղը՝ փետրվարի 5-ին, Երևանի «Արարատն» ու Գյումրիի «Շիրակն» այս դադարի ընթացքում 2-րդ անգամ կհանդիպեն ստուգողական խաղի շրջանակներում՝ Ձորաղբյուրի մարզաբազայում։

Հանդիպումը կմեկնարկի 14։00-ին։

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին ընկերական խաղն ավարտվել էր «Արարատի» հաղթանակով՝ 2։1 հաշվով։

 

©2022 Armenian Soccer