Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատն» իր 2020թ-ի վերջին խաղում հաղթեց «Վանին»

Vbet Հայաստանի պրեմիեր լիգայի 7-րդ տուրի հետաձգված խաղում «Արարատը» մրցելու է Չարենցավանը ներկայացնող «Վանի» հետ։ Հանդիպումը  կայացավ  դեկտեմբերի 10-ին, Չարենցավանի քաղաքային մարզադաշտում:
Սա «Արարատի» համար 2020 թվականի վերջին հանդիպումն է լինելու:
Թիմերն իրենց պատմության ընթացքում կհանդիպեն առաջին անգամ։ «Վանն» այս մրցաշրջանում է սկսել հանդես Vbet Հայաստանի պրեմիեր լիգայում և 10 միավորով  ընթանում  էր 7-րդ  հորիզոնականում: Չեմպիոնի  կոչման հավակնորդ համարվող Երևանի  «Արարատն», որ հանդես է   գալիս Վարդան Բիչախչյանի   գլխավորությամբ:  Մինչ այս  5 անպարտելի   հանդիպումն անցկացրած     «Արարատն»   այսօր էլ շարունակեց  իր այդ անպարտելի հանդիպումների շարքը  և հաղթանակ տոնեց 1:0 հաշվով: Հերթական միակ գոլը  տուգանային    խաղարկումից    գլխի հարվածով խփեց   Ուրոշ  Նենադովիչը: Դա  վերջինս    ընթացիկ  առաջնությունում  դարձավ  5 –րդ գոլի հեղնակ:Այժմ 18-ական միավորով 1-3 –րդ տեղերը կիսում են «Արարատ-Արմենիան»,  «Ալաշկերտն» ու  «Արարատը»:  

©2020 Armenian Soccer