Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում ՀՀ 1-ին խմբի առաջատարներով առաջատարներից մեկը «Վեստ Արմենիան» ՀՀ գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի 1-ին խաղում հանդիպեց ՀՀ պրիմեր լիգայի ընթացիկ առաջնության առաջատարներից մեկին Երևանի «Արարատին»:Գրանցվեց բոլորի համար անսպասելի 2:0 հաշիվը հօգուտ «Վեստ Արմենիայի», որով վերջինս լուրջ շանս ստացավ կիսեզրափակիչ մտնել: Այս հաղթանակով «Վեստ Արմենիան» ընդհատեց «Արարատի» 10 անպարտելի հանդիպումների շարքը: Ուշագրավ էր նաև այն, որ «Արարատի» դարպասապահ Վսևոլոդ Երմակովը վերջին 5 խաղերում անառիկ էր պահել իր դարպասը, բայց այս խաղում 2 գնդակ ընդունեց: 22-րդ րոպեին գլխի հարվածով բացեց Իկ եչուվուն: Արարատցիները չէին հասցրել ուշքի գալ, երբ «Վեստ Արմենիայի» ռմբակու Սերգեյ Օռլովը 24-րդ րոպեին կրկնապատվեց հաշիվը: 2-րդ խաղակեսում Բիչախչյանը կատարեց փոփոխություններ կատարեց, մեծ ուժեր նետեց առաջ, բայց դա ոչ մի կերպ չազդեց հանդիպման ելքի վրա և այս անգամ ապարդյուն անցավ: Իսկ 2:0 հաշվով հաղթանակ բավարար կլինի «Վեստ Արմենիայի» համար հաջորդ փուլ մտնելու համար թե, ոչ կպարզվի ապրիլի 2-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունենալիք ասյ թիմերի ¼-րդփուլի պատասխան հանդիպման ավարտից հետո:
©2021 Armenian Soccer