Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատի» ևս մի բրազիլացի լեգիոներ համալրեց …«Ուրարտուի» կազմը

Երևանի «Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել բրազիլացի 25-ամյա պաշտպան Ջեյմս Սանթոս Դաս Նևեսի հետ։Այդ մասին տեղեկացնում են երևանյան ակումբի լրատվկան ծառայությունից:
Ջեյմսը հանդիսանում է բրազիլական «Ինտերնասիոնալի» սան, հանդես է եկել նաև բրազիլական «Ռեդ Բուլ Բրագանտինո», «Սամպայո Կորեա», «Կամպինենսե» ակումբներում։
Ջեյմսը 2019/20 մրցաշրջանն անցկացրել է «Արարատում», մասնակցելով 14 հանդիպման։
«Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար։ Այս ակումբը լավ ենթակառուցվածքներ ունի։ Հայաստանում խաղալու փորձ արդեն ունեմ, անգամ հասցրել եմ «Ուրարտուի» հետ խաղալ։ Հիշում եմ, որ դժվար հանդիպում էր, որովհետև այս թիմի կազմում լավ ֆուտբոլիստներ կան, դրանում ես համոզվեցի, երբ առաջին մարզումն անցկացրի «Ուրարտուի» կազմում։ Նորից եմ ասում՝ ուրախ եմ այս ակումբում գտնվելու համար, կներդնեմ իմ առավելագույնը ակումբին օգուտ տալու համար», — մեզ հետ զրույցում նշեց բրազիլացի ֆուտբոլիստը։

©2020 Armenian Soccer