Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատի» ֆուտբոլիստները և աշխատակազմը կորոնավիրուսի թեստեր են հանձնել

Երեկ ՀՖՖ հայտնել էր, որ ՀՀ Պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի ՀՀ բարձրագույն և 1-ին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից:
ՀՖՖ-ին տրամադրվել են կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, որոնք մոտակա 3 օրերի ընթացքում կբաժանվեն ՀՀ բարձրագույն և 1-ին խմբի առաջնության մասնակից ակումբներին:
Այսօր՝ ապրիլի 21-ին  ՀՀբարձրագույն խմբի առաջնության մասնակից Երևանի  «Արարատի» ֆուտբոլիստները և աշխատակազմը հանձնել են ՀՖՖ-ի կողմից ստացած կորոնավիրուսի թեստերը, որոնց բոլորի պատասխանը եղել է բացասական։
Այնպես,  «Արարատի»  որ ակումբն ապրիլի 23-ից կվերսկսի մարզումները` կազմակերպելով անվտանգության ապահովման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները։

©2020 Armenian Soccer