«Արարատի» ու «Շիրակի» նախկին դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչը ծանր վնասվածք է ստացել Սերբիայի առաջին դիվիզիոնի՝ սեպտեմբերի 18-ին կայացած «Ռադնիչկի Սրեմսկա Միտրովիցա»-«Շարկովո» խաղում:
Իր նորամուտի խաղի 38-րդ րոպեին է դարպասապահն օդային պայքարում ցավալի վնասվածք ստացել ու տեղափոխվել է հիվանդանոց: Վիրահատության ընթացքում պարզ է դարձել, որ երիկամներից մեկը հեռացնելու անհրաժեշտություն կա:
Թե՛ «Արարատն» ու թե՛ «Շիրակը» ֆեյսբուքյան իրենց էջերում առողջություն են մաղթել դարպասապահին:
©2021 Armenian Soccer