Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող «Արարատի» մարզաբազայում սկսվել են շինարարական աշխատանքներ, որոնց արդյունքում ակումբը կունենա բնական խոտածածկով երկու բարձրակարգ խաղադաշտ: Այս մասին հայտնում երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Առաջին փուլում հեռացվում է երկար տարիներ «Արարատին» ծառայած խոտածածկը, որը որպես կանչապատման հումք «Արարատն» անհատույց տրամադրում է Երևանի քաղաքապետարանին՝ քաղաքի բարեկարգման համար:
Աշխատանքների հաջորդ փուլում խաղադաշտերում կտեղադրվի ժամանակակից ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգեր և արդեն հաջորդ տարվանից «Արարատը», որն ունի հիանալի վայրում տեղակայված գեղեցիկ մարզաբազա, ստիպված չի լինի վարձակել այլ խաղադաշտեր:
Ակումբը կկարողանա լիարժեք կազմակերպել մարզումային պրոցեսը սեփական մարզաբազայում:
©2020 Armenian Soccer