Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատի» կազմը ևս երկու լեգիոներ համալրեց

Երևանի «Արարատի»    շարքերը համալրել են ևս 2 լեգիոներներ՝  հարձակվող Սանսիդինյո Սիլվան և պաշտպան Թոմաս Ֆիբելը:Այս մասին իրազեկում են երևանյան ակումբի լրատվական ծառայությունից:
33-ամյա Ֆիբելը կենտրոնական պաշտպան է: Կարիերայի ընթացքում հանդես է եկել բելգիական «Ստանդարտում», «Անտվերպենում», Պերմի «Ամկարում», «Ցրվենա Զվեզդայում», «Անժիում»:
25-ամյա Սանսիդինյո Սիլվան պորտուգալական «Բենֆիկայի» սան է: Հանդես է եկել «Բենֆիկայի» երկրորդ թիմում, պորտուգալակն «Արուկայում» և շվեյցարական «Լոզանում»: Խաղացել է Պորտուգալիայի տարբեր տարիքային հավաքականներում՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 48 հանդիպում ու խփելով 14 գոլ:

©2020 Armenian Soccer