Հաստատվել է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում «Արարատի» խաղացանկը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Շկենդիայի» հետ առաջին հանդիպումը կկայանա Սկոպյեում` Տոդոր Պրոեսկու անվան Ազգային մարզադաշտում։
Խաղը տեղի կունենա հուլիսի 7-ին և կմեկնարկի 22:00-ին։
Պատասխան հանդիպումն «Արարատը» կանցկացնի տանը` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։
Հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին և կմեկնարկի 19:00-ին։
Ժամերը նշված են Երևանի ժամանակով։
©2022 Armenian Soccer