Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատի Արաքսին» տեխնիկական պարտություն է գրանցվել

FFA

 

Մարտի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Կարեն Հովհաննիսյանի նախագահությամբ:

Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնության «Արարատի Արաքս» — «Լոգիկոն» հանդիպմանը «Արարատի Արաքս» թիմի կազմում որակազրկված ֆուբոլիստ Ռազմիկ Ավանեսյանի մասնակցության հարցը:

Կոմիտեն միաձայն հաստատված է համարել «Արարատի Արաքս» թիմի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և ղեկավարվելով ՀՖՖ Կանոնակարգի 48-րդ հոդվածի 20-րդ կետով՝ «Արարատի Արաքս» թիմին գրանցել 0:5 հաշվով տեխնիկական պարտություն, «Արարատի Արաքս» ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի քսանապատիկի՝ 20․000 ՀՀ դրամի չափով:

 

©2022 Armenian Soccer