Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատը» և երկրպագուները վերադառնում են «Հանրապետական» մարզադաշտ

Մարտի 1-ին, ժամը 14:00-ին կայանալիք Հայաստանի պրիմեր լիգայի առաջնության 16-րդ տուրի խաղում «Արարատը» կհյուրընկալի Չարենցավանի «Վանին»:Ինչպես  հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, հանդիպումը կկայանա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Երկարատև դադարից հետո երկրպագուների մուտքը կթույլատրվի մարզադաշտ՝ կորոնավիրուսայի կանխարգելման կանոնների պարտադիր պահպանմամբ (պարտադիր կրել դիմակներ, պահպանել 1.5 մետր հեռավորություն և այլն):
Հավելենք, որ այսուհետ վերականգնվում են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ հետխաղային ասուլիսները:

©2021 Armenian Soccer