Armenian Soccer
Armenian Soccer

«ԱՐԱՐԱՏԸ» ՖԱ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է… ՄԱՐԶԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

Մայիսի 23-ին վերսկսվում են  Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2019/20 մրցաշրջանի հանդիպումերը:
Մայիսի 25-ին ժամը ժամը 18:30-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում կկայանա 18-րդ տուրի «Արարատ» — «Ուրարտու» հանդիպումը։Ինչպես հայտնում են Երևանի Արարատի  մամուլի ծառայությունից,խաղը լուսաբանել ցանկացող լրագրողները կարող են իրենց հայտերն ուղարկել ararat.yerevan.fc@gmail.com էլեկտրոնային հասցեին` նշելով անուն, ազգանուն, աշխատանքի բնույթ և ԶԼՄ-ի անվանում:
Տեղեկացնում ենք, որ խաղին կարող են հավատարմագրվել առավելագույնը 10 լրագրող (ներառյալ լուսանկարիչները):
Հավատարմագրում ստացող լրագրողները խաղին պետք է ներկայանան դիմակներով և ձեռնոցներով:
Դիմումների ընդունման վերջաժամկետն է մինչև մայիսի 24-ի ժամը 18:00-ը:

©2020 Armenian Soccer