Երևանի «Արարատը» հունվարի 14-ին վերադարձավ արձակուրդից և Ձորաղբյուրի մարզաբազայում սկսեց նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին:
Ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ տարվա առաջին մարզումը թիմն անցկացրեց Էդգար Թորոսյանի գլխավորությամբ: Նրան օգնում էին «Արարատի» համակարգում աշխատող մարզիչներ Ռաֆայել Սաֆարյանն ու Ալեքսանդր Պետրոսյանը:
Ֆուտբոլիստները նախ աշխատեցին արհեստական խոտածածկով խաղադաշտում, ապա մարզումը շարունակեցին մարզասրահում:
Առաջիկա օրերին «Արարատը» 3 ստուգողական հանդիպում կանցկացնի: Հունվարի 22-ին մրցակիցը կլինի «Շիրակը», հունվարի 26-ին «Ուրարտուն», իսկ հունվարի 29-ին՝ ԲԿՄԱ-ն: Այս խաղերի և նապապատրաստական փուլի այլ մանրամասների մասին կհայտնենք առաջիկայում:
©2022 Armenian Soccer