ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից՝ Երևանի «Արարատը» նորանշանակ գլխավոր մարզիչ, ռուսաստանցի մարզիչ՝ Իգոր Կոլիվանովի գլխավորությամբ սկսել է պատրաստվել 2019/20 մրցաշրջանի երկրորդ հատվածին։ Ինչպես հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, հունվարի 14-ից «Արարատը» մեկնել է Սոչի, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի մինչև հունվարի 30-ը։
Թիմի հետ փորձաշրջան են անցնում մի քանի խաղացողներ։ Բացի այդ մարզական հավաքին մասնակցում են «Արարատ-2»-ի ֆուտբոլիստներ Ռոման Շահրամանյանը և Վոլոդյա Իսրայելյանը։
Նախատեսված են ընկերական հանդիպումներ, որոնց մասին կտեղեկացնենք ավելի ուշ։
©2020 Armenian Soccer