Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատը» ստուգողական 2 հանդիպում կանցկացնի

Friendly matches

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի ու Առաջին խմբի մասնակից թիմերից շատերը միջազգային դադարի ընթացքում ընկերական հանդիպումներ են պլանավորում: Արդեն հայտնի է, թե ինչ ծրագրեր ունի երևանյան «Արարատը»:

Երևանյան ակումբը ծրագրում է 2 ստուգողական հանդիպում անցկացնել: Մասնավորապես, հոկտեմբերի 8-ին Բիչախչյանի թիմը Գյումրիի քաղաքային մարզադաշտում կհանդիպի Գյումրիի «Շիրակի» հետ: Խաղը կմեկնարկի 15:00-ին: Իսկ արդեն 1 օր անց՝ հոկտեմբերի 9-ին, թիմը Երևանի ֆուտբոլի ակադեմիայում 12:00-ին կընդունի «Փյունիկին»:

 

©2021 Armenian Soccer