Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատը» չկարողացավ հաղթել 10 հոգով մնացած «Վանին»

Մարտի  1-ին  անցկացվելիք VBET ՀՀ  պրեմիեր լիգայի 16-րդ տուրի Երևանի «Հանրապետական»  մարզադաշտում կայանալիք   «Արարատ» — «Վան» հանդիպումը   եղանակային անբարենպաստ պայմանների`ձյան տեղալու  պատճառով 1,5 ժամով ուշացումով  սկսվեց:     
Հանդիպման առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում։ Մեկնարկում ավելի ակտիվ էր «Արարատը»։ Բիչախչյանի թիմն ավելի շատ էր տիրում գնդակին ու փորձում վտանգավոր պահեր ստեղծել։ Առաջին 45 րոպեների ընթացքում գոլեր այդպես էլ չգրանցվեց։
2-րդ խաղակեսը կրկին ակտիվ սկսեցին  արարատցիները: Տարածքային առավելությունն ամբողջությամբ «Արարատի» կողմն էր։ Հանդիպման 76-րդ րոպեին «Վանի» դարպասապահ Հենրի Ավագյանը 2-րդ դեղին քարտը ստացավ ու լքեց խաղադաշտը։ «Վանը» մնացած 10 խաղացողներով, բայց «Արարատն» այդ հանգամանքից  օգտվել չկարողացավ:
Մնացած ժամանակահատվածում «Արարատը» ուներ բացահայտ առավելություն, սակայն գոլ խփել այդպես էլ չստացվեց։
Հանդիպումը գոլազուրկ ավարտ ունեցավ՝ 0։0։ Այս խաղից հետո «Արարատը» 25 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական։

©2021 Armenian Soccer