VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Արարատը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց ՀՀ փոխչեմպոին ու գավաթակիր «Նոային»։
1-ին խաղակեսը գոլառատ ստացվեց։ Հանդիպման հաշիվը 2-րդ րոպեին բացեց Խուան Բրավոն՝ գոլի հեղինակ դառնալով անկյունայինից կատարած փոխանցումից հետո։ 16-րդ րոպեին Դավիթ Խուրցիձեի փոխանցումից հետո Մորի Կոնեն կրկնապատկեց հաշիվը։
«Նոան» 1-ին խաղակեսում կարողացավ հետ բերել երկու գնդակի տարբերությունը։ Նախ հաշիվը կրճատեց Էդուարդս Էմսիսը, իսկ երկրորդ գոլը հեղինակեց Պետրոս Ավետիսյանը։
Հանդիպման երկրորդ խաղակեսը կրկին անցավ լարված ու հետաքրքիր պայքարում։ Երկու թիմերն էլ ունեին մի քանի իրական գոլային պահեր։ 74-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստ Պավել Կիրիենկոն, որը փոխարինման էր մտել, հաշիվը դարձրեց 2։3
Խաղն այդպես էլ ավարտվեց՝ «Նոայի» հաղթանակով։
VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա, 20-րդ տուր
«Արարատ» — «Նոա» 2:3 (2:2)
Գոլերը՝ Խուան Բրավո 3, Մորի Կոնե 17 — Էդուարդ Էմսիս 18, Պետրոս Ավետիսյան, 26 Պավել Կիրիենկո 74:
Սա «Արարատի» 2-րդ անընդմեջ պարտությունն էր, որի պատճառով էլ Բիչախչյանի սաները զիջեցին միանձնյա առաջատարի իրենց դիրքերն ու նահանջեցին 3-րդ հորիզոնական։
©2021 Armenian Soccer