Հունվարի 16-ին ՀՀ պրիմեր լիգայի ընթացիկ առաջնության առաջատար Երևանի «Արարատը» Ձորաղբյուրի իր մարզաբազայում ընկերական հանդիպում անցկացրեց Գյումրու «Շիրակի» հետ։ Սա Վարդան Բիչխաչյանի թիմի համար սա տարվա առաջին ընկերական հանդիպումն էր, որը կայացավ ձմեռային նախապատրաստական ծրագրի շրջանակում։
Ինչպես հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառությունից, հանդիպման 1-ին և 2-րդ խաղակեսերն «Արարատն» անցկացրեց երկու տարբեր կազմերով։ Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ կեսի մեկնարկում հյուրերը Վարդան Արզոյանի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ Մի քանի րոպե անց Արթուր Դանիելյանի՝ եզրից կատարած փոխանցումից հետո գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ 18-ամյա Սերոբ Գալստյանը։
Գոլից հետո Բիչախչյանի թիմը սկսեց ունենալ տարածքային և խաղային առավելություն։ Դրվագներից մեկի ժամանակ «Շիրակի» ֆուտբոլիստները տուգանային հրապարակում խախտեցին կանոնները Ուրոշ Նենադովիչի նկատմամբ։ Նշանակվեց 11-մետրանոց հարված, սակայն Նենադովիչի հարվածից հետո գյումրեցիներին փրկեց դարպասաձողը։
Հետագայում «Արարատը» չկարողացավ զարգացնել առավելությունը։ Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 1։1 հաշվով։
16.01.2021, Ընկերական հանդիպում
«Արարատ» — «Շիրակ» 1:1 (0:0)
գ.Ձորաղբյուր, մարզահամալիր
Գոլերը՝ Սերոբ Գալստյան՝ 58, Վարդան Արզոյան ՝52:
«Արարատ» — Վսևոլոդ Երմակով (Գրիգոր Մելիքսեթյան, Պողոս Այվազյան), Հրայր Մկոյան (Իվան Սպիչկա), Յուրա Մաղաքյան (Մարկո Պրլևիչ), Խուան Բրավո (Արթուր Դանիելյան), Քրիստիան Խիմենես (Գևորգ Արաբյան), Կարեն Մուրադյան (Արտակ Եդիգարյան), Դավիթ Մանոյան (Սոլոմոն Ուդո), Դավիթ Խուրցիձե (Դիմիտրիյե Պոբուլիչ), Էդգար Մալաքյան (Սերոբ Գալստյան), Սերոժ Թիթիզյան (Աղվան Պապիկյան), Մորի Կոնե (Ուրոշ Նենադովիչ)։
©2021 Armenian Soccer