Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատը» ՀՀ գավաթի խաղարկության եզրափակչում հանդես գալու լուրջ հայտ ներկայացրեց

Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց VBET Հայաստանի գավաթ խաղարկության կիսաեզրափակչի 1-ին խաղում հանդիպեցին ՀՀ պրիմեր լիգայի ընթացիկ առաջնության առաջատարներից` «Արարատն» ու երկրի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիան»:

Կիսաեզրափակչում Վարդան Բիչախչյանի ղեկավարությամբ ելույթ ունեցող արարատցիները գրագետ մարտավարության, կազմակերպված ու խաղային բարձր կարգապահության շնորհիվ 18-րդ և 48-րդ րոպեներին Նենադովիչի և Պրլյևիչի խփած գոլերի շնորհիվ 2:0 հաշվով պարտության մատնեցին ահեղ մրցակցին:

Բիչախչյանի սաները եզրափակչում հանդես գալու լուրջ հայտ ներկայացրին: Այս թիմերի կիսաեզրափակչի պատասխան խաղը կկայանա մայիսի 1-ին Երևանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:

©2021 Armenian Soccer