«Արարատի»ՖԱ –ի գլխավոր մարզիչ, անվանի ֆուտբոլիստ Իգոր Կոլիվանովն և նրա օգնական Վիկտոր Լոսևը հեռացել են ակումբից։Այս մասին իրազեկում են երևնայան ակումբի մամուլի ծառայությունից:
Իգոր Կոլիվանովն ընտանեկան պատճառներով չի կարողանում վերադառնալ Հայաստան և շարունակել աշխատանքը, իսկ Կորոնավիրուսի համավարկն ավելի է բարդացրել նրա` Հայաստան վերադարձը։
Այս կարճ ժամանակահատվածում մարզիչները մեծ հարգանք էին ձեռք բերել ակումբում։
«Արարատ»ՖԱ-ի ամբողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնում Կոլիվանովին և Լոսևին նվիրված աշխատանքի, ցուցաբերած մեծ պրոֆեսիոնալիզմի համար։ Փորձառու մասնագետներին հաջողություն ենք մաղթում կարիերայի հետագա ընթացքում։
Ի դեպ,այսօր՝ հունիսի 4-ին արդեն , առանց գլխավոր մարզչի մնացած «Արարատը» ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի շրջանակում ժամը 15:30-ին Գյումրիում 1-6-րդ տեղերի համար պայքարում մրցելու է տեղի «Շիրակի» հետ:
©2020 Armenian Soccer