Armenian Soccer
Armenian Soccer

«ԱՐԱՐԱՏԸ» ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՋԱՐԴԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌԱՋ

«Արարատի»  թարգմանիչ –մենեջեր Վալերի Հովհաննիսյանը լքել է ակումբը
Հայաստանի ամենահեղինակավոր  ակումբն՝ Երևանի «Արարատն», որ ընթացիկ մրցաշրջանում հուսադրող ու վստահ   մեկնարկ էր ունեցել ու վերջին տարիների մեջ առաջին անգամ հավակնում էր կրկին ՀՀ չեմպիոնի տիտղոսին, գլխավոր մարզիչների   անհասկանալի հաճախակի փոփոխությունների և վարած տարօրինակ կադրային քաղաքականության պատճառով առաջնության վերջնագծում  ակնհայտ նահանջ է ապրում ու դարձյալ հայտնվել է ջարդված տաշտակի առաջ:
Ու թեև  1-6-րդ տեղերի համար պայքարողների թվում է, սակայն առաջնության եզրափակիչ փուլում հաստատակամորեն ամրապնդվել է 6-րդ տեղում: Վերջին գլխավոր մարզչի՝ Իգոր Կոլիվանովի հեռանալուց հետո թիմը  տևական ժամանակ է մնացել առանց  գլխավորմարզչի: Ու քանի , որ նրա ռուսաստանցի օգնական էլ գնացել Հայաստանից, իսկ  մարզիչ Գագիկ Սիմոնյանն էլ որակազրկված է, վերջին մի քանի խաղերում գլխավոր մարզչի պարտականությունը ստանձնել էր ակումբի թարգմանիչ-մենեջեր ձևակերպված  ֆուտբոլային աշխարհում որպես ֆուտբոլի գործակալ համարվող  մոսկվացի Վալերի Հովհաննիսյանը: Նա,ով հայտնի է  նաև,որպես  տարբեր թիմերի ստեղծման ու  կազմաքանդման մասնագետ, իր արատավոր պրակտիկան շարունակեց նաև «Արարատում,  ու    իր ղեկավարած «Արարատ»  անունով  թիմը սկսեց ասպարեզ հանել ամբողջովին օտարերկրացի խաղացողներով    կազմավորված կասկածելի կազմերով, որոնք  նախապես պարզ էր, որ ոչ մի ձգտում չունեն  ու  բացահայտ անհաջողության էին դատապարտված: «Արարատի» հիմնական  կազմի միակ հայազգի խաղացողը ՀՀազգային հավաքականի նախկին  կիսապաշտպան Զավեն Բադոյանն էր, որ երբեմն –երբեմն փոխարինման էր մտնում, իսկ վերջերս  էլ    անգամ   «Արարատ- 2»-ի կազմում մասնակցեց հանդիպման ու,     գոլի հեղինակ  դարձավ:
Եվ ահա, հունիսի  26-ին  հայտնի դարձավ,որ  այսօր     անորոշ ապագա ունեցող «Արարատը» վերստին հայտնվել է փակուղում,  քանի որ ակումբը լքել  է նաև Վալերի  Հովհաննիսյանը:
Թե ում ղեկավարությամբ արարտցիներ ասպարեզ կելնեն այսօր  ժամը 19-ին  Երևանում  ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ՀՀառաջնության 25 –րդ տուրի «Շիրակի» հետ հանդիպմանն առայժ պարզ չէ:

2020 Armenian Soccer