Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատը» Գյումրիում ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթեց «Շիրակին»

Օգտվելով Vbet Հայաստանի պրեմիեր լիգայում միջազգային դադարից՝  ՀՀպրիմեր լիգայի առաջնության առաջատար Երևանի «Արարատը» Գյումրիում ընկերական հանդիպում անցկացրեց  ստուգատեսի հետնապահ Գյումրիի «Շիրակի» հետ:
Առաջին կեսում, չնայած «Արարատի» տարածքային առավելությանը, գոլեր չգրանցվեցին: Հանդիպման հաշիվը բացվեց 56-րդ րոպեին, երբ փոխարինման մտած Մորի Կոնեն լավ կողմնորոշվեց մրցակցի տուգանային հրապարակում և գրավեց դարպասը։ 69-րդ րոպեին «Արարատը» հաշիվը կրկնապատկելու հնարավորություն ստացավ, երբ մրցակցի պաշտպանը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում և նշանակվեց 11 մետրանոց հարված։ Նշակետին մոտեցավ Մորի Կոնեն, սակայն նրա հարվածը բարձր ստացվեց։ Հանդիպման 78-րդ րոպեին փայլուն գոլի հեղինակ դարձավ Դիմիտրիյե Պոբուլիչը՝ անկյունայինից կատարած ուղիղ հարվածով կրկնապատկելով հաշիվը: Հինգ րոպե անց Պոբուլիչը դուբլ ձևակերպեց՝ Մորի Կոնեի հետ գնդակի խաղարկումից հետո եզրափակելով «Արարատի» գեղեցիկ գրոհը:
Այսպիսով, «Արարատը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ Գյումրիում:
Հիշեցնենք, որ առաջիկա պաշտոնական հանդիպումը «Արարատը» կանցկացնի ապրիլի 3-ին, «Վեստ Արմենիայի» դեմ:
27.03.2021. Գյումրի, Քաղաքային մարզադաշտ
Ստուգողական հանդիպում
«Շիրակ» (Գյումրի) – «Արարատ» (Երևան) 0:3 (0:0)
Գոլերը՝ Մորի Կոնե 56, Դիմիտրիյե Պոբուլիչ 78, 83
«Արարատ»  — Վսեվոլոդ Երմակով (Պողոս Այվազյան 46), Իվան Սպիչկա, Մարկո Պրլևիչ (Արթուր Դանիելյան 46), Ժիրայր Մարգարյան (Քրիստիան Խիմենես 46), Խուան Բրավո, Դավիթ Խուրցիձե, Դավիթ Մանոյան (Նարեկ Հովհաննիսյան 67), Մաքսիմ Զադերակա, Աղվան Պապիկյան (Ռազմիկ Հակոբյան 46), Դիմիտրիյե Պոբուլիչ, Ուրոշ Նենադովիչ (Մորի Կոնե 46):
Չիրացված 11 մետրանոց — Մորի Կոնե 69

©2021 Armenian Soccer