Armenian Soccer
Armenian Soccer

«ԱՐԱՐԱՏԸ» ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ ԵՆՔ «ՆՈԱՅԻ» ԴԵՄ ԽԱՂՈՎ

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին Երևանի «Արարատը» վերսկում է իր ելույթները VBET Հայաստանի պրեմիեր :4ժրդտուորի շրջանկում «Արարատի«  մրցակիցն է նախորդ մրցաշրջանի Հայաստանի փոխչեմպիոն ու գավաթակիր «Նոան» :
Նախորդ մրցաշրջանում
2019/20 մրցաշրջանի այս թիմերի առաջին խաղում «Արարատը» նվազագույն հաշվով հաղթանակ տարավ Գեորգի Չելիձեի գոլի շնորհիվ: Երկրորդ շրջանում հաջողությունն արդեն «Նոայի» կողմն էր, որը հաղթեց 2։0 հաշվով։ Չեմպիոնական փուլի առաջին շրջանի առաջին խաղում գոլեր չգրանցվեցին՝ 0:0, իսկ վերջին շրջանում «Նոան» 1։0 հաշվով հաղթանակ տարավ:
Ընթացիկ մրցաշրջանում
«Արարատն» առայժմ մեկ հանդիպում է անցկացրել այս մրցաշրջանում՝ Ուրոշ Նենադովիչի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթանակ տանելով «Փյունիկի» նկատմամբ: «Նոան» այս առաջնությունում արդեն երկու խաղ է անցկացրել՝ վաստակելով մեկ միավոր (ոչ-ոքի «Շիրակի» հետ և պարտություն «Ալաշկերտից»):
Թիմը նաև եվրագավաթային հանդիպում է անցկացրել ղազախական «Կայրաթի» հետ՝ մրցակցի հարկի տակ պարտվելով 1:4 հաշվով: Հավաքականների հանդիպումների հետ կապված դադարի ընթացքում «Արարատը» ընկերական խաղ անցկացրեց «Փյունիկի» նկատմամբ և հաղթեց 2:0 հաշվով:
Մրցավարը
Ինչպես և առաջնության առաջին տուրի «Արարատի» խաղում՝ հանդիպումը վստահվել է Աշոտ Ղալթախչյանի գլխավորած մրցավարական կազմին:
Հեռուստացույցով և համացանցով