Մեկնարկում է VBET ՀՀ գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլը։ Այս փուլում Երևանի «Արարատի» մրցակիցը ՀՀ 1-ին խմբի ընթացիկ առաջնությունում Երևանի ԲԿԱՄ-ի հետ 1-2–րդ տեղերը կիսող «Վեստ Արմենիան» է։ Թիմերի միջև առաջին հանդիպումը տեղի կունենա այսօր`մարտի 11-ին, ժամը 14։00-ին Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:
Ի դեպ, սա նաև երկու թիմերի պատմության ընթացքում առաջին պաշտոնական խաղն է։
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը մի քանի համալրումներ է ունեցել։ Հատկանշական է, որ «Վեստ Արմենիայի» կազմը ուժեղացրել է նաև «Արարատից» հեռացած Ռուսլան Ավագյանը։
Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում ՀՀ 1-ին խումբը ներկայացնողը ակումբը հանդիպել էր «Գանձասար-Կապանին»։ Առաջին խաղում «Վեստ Արմենիան» տանը հաղթել էր 3։2 հաշվով։ Պատասխան խաղը չէր կայացել, քանի որ «Գանաձասար Կապանը» որոշում էր կայացրել դադարեցնել ելույթները VBET ՀՀ գավաթում և առաջնությունում։ Այս պատճառով «Վեստ Արմենիան» նվաճել է քառորդ եզրափակչի ուղեգիր։
«Արարատը» 1/8 եզրափակչում մրցել է «Սևանի» հետ։ Երկու խաղերի արդյունքում, 6։1 (3:0,3:1) հաշվով հաղթանակ տոնելով, Վարդան Բիչխաչյանի գլխավորած թիմը մտել է ¼-րդ փուլ։ Ի դեպ, ՀՀգավաթի խաղարկության լավագույն ռմբարկուն այս պահին «Արարատի» հարձակվող Մորի Կոնեն է՝ խփած չորս գոլով։
«Արարատը» VBET ՀՀ պրեմիեր լիգայի վերջին տուրում ոչ-ոքի՝ 0։0 խաղաց «Վանի» հետ։ Ընդհանուր առմամբ Վարդան Բիչախչյանի թիմը ներքին առաջնությունում ու գավաթի խաղարկությունում չի պարտվում արդեն 10 խաղ անընդմեջ։ Վերջին անգամ պարտություն է կրել նախորդ տարվա հոկտեմբերի 10-ին՝ մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով զիջելով «Լոռիին»։
«Վեստ Արմենիա»-«Արարատ» հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի ATV հեռուստաալիքի եթերում։
Այսօր Երևանի «Ալաշկերտվ մարզադաշտում ժամը 16-ին կանցկացվի նաև ՀՀ գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Ալաշկերը –ԲԿՄԱ զույգի 1-ին հանդիպումը:
Իսկ վաղը` մարտի 12-ին տեղի կունենա այս փուլի ևս 2 հանդիպում`
«Վան» — «Արարատ-Արմենիա»,
«Ուրարտու»- «Նոա» :
©2021 Armenian Soccer