Այսօր` հոկտեմբերի 28-ին կայացան Ղազախստանի 1 -ին խմբի առաջնության 2 –րդ ենթախմբի նախավերջին`11-րդ տուրի հանդիպումները: ՀՀազգային հավաքականի նախկին խաղացող, ՀՀ տարբեր թիմերում աշխատած,45-ամյա հայաստանցի մասնագետ Արամ Ոսկանյանի ղեկավարած թիմը «Ատրիրաու», որը առաջնության ավարտից 2 տուր առաջ արդեն նախորդ`10-րդ տուրում նվաճել էր պրիմեր լիգայի ուղեգիրն, այսօր ուժերը չափեց 2-րդ տեղում ընթացող SDYuShOR 8 –ի հետ: Շարունակելով իր անպարտելի հանդիպումների շարքը Ոսկանյանի թիմը ոչ — ոքի `1:1 խաղաց:Անցկացրած 11 հանդիպումներից 8 –ում Ատիրաուն» հաղթել է մրցակիցներին, իսկ 3-ում էլ ոչ-ոքի է խաղացել ու վաստակել է 27 միավոր: Առաջնության եզրափակիչ` 12 –րդ տուրում Ատիրաուն հոկտեմբերի 31-ին արտագնա խաղում կհանդիպի «Ակժայիկի» հետ:
©2020 Armenian Soccer