ՀՀ ազգային հավաքկանում և ՀՀ տարբեր թիմերում հաջողությամբ հանդես եկած Արամ Ոսկանյանի գլխավորած «Ատիրաուն» այսօր` սեպտեմբերի 25-ի 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Ղազախստանի 1-ին խմբի առաջնության 2 –րդ ենթախմբի մրցաշարում և 100-տոկոսանոց ցուցանիշով սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Ատիրաուն» վստահորեն շարունակում է պայքարել բարձրագույն խմբի ուղեգրի համար:
Առաջնության 4 –րդ տուրում Ոսկանյանի թիմը խոշոր`4:1 հաշվով պարտության մատնեց ստուգատեսի առաջատար «Ակադեմիա Օնտուստիկ» թիմի նկատմամբ:Ոսկանյանի թիմում գոլերը հեղինակեցին Կաիրկենովը, Օսպանովը,Գժելչայկն ու Ռադիոնովը: Հավելենք, որ «Ատիրաույի» մարզչական շտաբում ընդգրկված է նար Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանը, թիմի առաջատար խաղացողներից է ՀՀ ազգային հավաքականում և ՀՀ տարբեր թիմերում հանդես եկած փորձառու կիսապաշտպան Արտակ Դաշյանը: Հաջորդ՝5 –րդ տուրում սսեպտմբերի 28-ի Ոսկանյանի սաները իրսենց հարկի տակ մրցելու են Տեմիրտաուի «Բուլատի» հետ:
©2020 Armenian Soccer