ՀՀ ազագային հավաքականում ու ՀՀտարբեր թիմերում խաղացած ու մարզչական աշխատանք լատարած 45-ամյա Արամ Ոսկանյանը 5 մրցշարջան հանդես էեկել նաև Ղազախ ստանի առաջնությունոմ և «Եսիլ Բոգատիր» թիմի կազմում մասնակցած 130 հանդիպումներում 37 գոլի հեղինակ է դարձել:Նոր մրցաշրջանից Արամ Ոսկանյանը գլխավորել է Ղազախստանի 1-ին խմբի առաջնության մասնակից «Ատիրաուն», որտեղ նրա օգնական է կանանց ՀՀ ազագային հավաքականի գլխավոր մարզիչ,33-ամյա Մանուկ Սարգսյանը:Ղազախական այս ակումբի կազմում ներկայումս հանդես է գալիս նաև ՀՀ ազգային հավաքականում և տարբեր ակումբերում ելույթ ունեցած ճանաչված կիսապաշտպան,30-ամյա Արտակ Դաշյանը: Ղազախստանի 1-ին խմբի առաջնության մասնակցում են 14 թիմեր, որոնք բաժանվել են 2 ենթախմբի: Ոսկանյանի գլխավորած«Ատիրաուն» հանդես է գալիս 2-րդ ենթախմբում:Սեպտեմբերի 18-ին Ոսկանյանի սաները առաջանությունում իրենց 1 –ին հանդիպումը անցկացրեցին: Նրանք 2-րդ տուրի շարաջանկում ընթացած խաղում 1:0 հաշվով առավելության հասան «Ժետիսու-Բ»-ի նկատմամբ: Հաղթական միակ գոլի հեղինակ դարձավ 32-ամյա լեհ կիսապաշտպան Պյոտր Գժելչակն ,ով վարպետորեն օգտվեց մրցակցի պաշտպանների սխալից:
©2020 Armenian Soccer