Armenian Soccer
Armenian Soccer

Արամ Ոսկանյանի «Ատիրաուն» Ղազախաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում 1-ին հաղթանակը տոնեց

Ապրիլի 23-24-ին Ղազախստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում տեղի ունեցան 7-րդ տուրի հանդիպումները: Գրանցվեցին մի քանի անկանկալ արդյունքներ:

Մասնավորապես, ստուգատեսում մինչ այս անպարտելի Ղազախստանի գործող չեմպիոն Ալմաթիի «Կայրաթն» ու Վարդան Մինասյանի ղեկավարությամբ ելույթ ունեցող «Տարազն» առաջին պարտությունները կրեցին: «Կայրաթը», որի կազմում հանդես է գալիս ՀՀ ազգային հավաքականի խաղացող Կամո Հովհաննիսյանն արտագնա խաղում 0:1 հաշվով զիջեց Պրեմիեր լիգայի նորեկ, ՀՀ ազգային ընտրանու նախկին խաղացող Արամ Ոսկանյանի գլխավորությամբ ելույթ ունեցող «Ատիրաուին»: Հաղթական միակ գոլը 47-րդ րոպեին հեղինակեց Ղազախաստանի երիտասարդական հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Ժասլան Կաիրկենովը, ով ասպարեզ էր մտել 46-րդ րոպեին: Արամ Ոսկանյանի թիմի կազմում ողջ հանդիպմանն առանց փոխարինման մասնակցեց ՀՀ ազգային ընտրանու նախկին կիսապաշտպան Արտակ Դաշյանը: Իսկ ահա Կամո Հովհաննիսյանը բացակայում էր «Կայրաթի» կազմում, քանի որ նախորդ տուրում` ապրիլի 19-ին «Տոբոլի» հետ իր հարկի տակ անցկացրած խաղում (2:2), 80-րդ րոպեին կարմիր քարտ էր ստացել ու հեռացվել էր խաղադաշտից:

Առանց պարտության ընթացած ու մրցաշարային աղյուսակը գլխավորած Վարդան Մինասյանի «Տարազն» էլ մրցկացի հարկի տակ Ակտաու քաղաքում 0:1 հաշվով տանուլ տվեց «Կասպիին»: Այստեղ էլ հանդիպման ելքը վճռեց տանտերերի 24-ամյա թունիսցի կիսապաշտպան Վաջի Շահլիի 11 մետրանոցից խփած հաղթական գոլը:

«Կայրաթի և «Տարազի» սայթաքումերից օգտվեցին «հայկական» մյուս երկու թիմերը` երկրի նախորդ տարվա առաջնության արծաթե և բրոնզե մեդլակիր «Տոբոլն» ու «Աստանան»: Վերջինս, որի կազմում հաջողությամբ ելույթ է ունենում ՀՀ ազգային հավաքականի խաղացող Տիգրան Բարսեղյանը, արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց Կարագանդայի «Շախտյորին», որի գլխավոր մարզիչ Ալի Ալիևն ու նրա օգնականՍտեփան Դեմիրճյանն օրերս հրաժարական են տվել: Այստեղ էլ հաղթական միակ գոլը  19-րդ րոպեին հեղինակեց 28-ամյա մոլդովացի կիսապաշտպան Վալերի Չուպերկան:

Իսկ ահա հայազգի մասնագետ Գրիգորի Բաբայանի ղեկավարությամբ հանդես եկող «Տոբոլն» իր հարկի տակ` Կուստանայում 5 անպատասխան գնդակ անցկացրեց «Արիսի» դարպասաը:

7 տուրից հետո 17միավորով միանձնյա առաջատարը «Աստանան» է : Վերջինիս 2 միավոր զիջող «Տոբոլն» ընթանում է 2-րդ, իսկ իր ակատիվում 14 միավոր գրանցած Մինասյանի «Տարազն» էլ՝ 3-րդ տեղում:

©2021 Armenian Soccer