Արամ Ոսկանյանը, որը զբաղեցնում էր Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը, հեռանում է ակումբից սեփական դիմումի համաձայն, նշում է ակումբի մամուլի ծառայությունը։
Արամ Ոսկանյանն այս տարվա հունիսին էր միացել «Արարատին»։ Նրա գլխավորությամբ թիմը մասնակցել է Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին, ինչպես նաև 9 հանդիպում է անցկացրել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։
Արամ Ոսկանյանի հետ միասին հեռանում են նաև նրա մարզչական շտաբի անդամներ Մանուկ Սարգսյանը, Հայկ Ոսկանյանը և Տիգրան Ասլանյանը:
«Արարատը» շնորհակալություն է հայտնել Արամ Ոսկանյանին և իր մարզչական շտաբին կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա կարիերայում:
©2022 Armenian Soccer