Armenian Soccer
Armenian Soccer

Արամ Ոսկանյանը՝ «Արարատի» գլխավոր մարզիչ

Արամ Ոսկանյան

 

«Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել 46-ամյա մասնագետ Արամ Ոսկանյանը, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

 

Արամ Ոսկանյանը ֆուտբոլիստի հագեցած կարիերա է ունեցել՝ հանդես գալով մի շարք հայկական և արտասահմանյան ակումբներում: 1995-ից 1998 թվականներին նա խաղացել է «Արարատի» կազմում՝ 81 խաղում դառնալով 30 գոլի հեղինակ:

 

Որպես գլխավոր մարզիչ նա աշխատել է «Միկայում», «Բանանցում», «Ալաշկերտում», Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում և ղազախական «Ատիրաու» ակումբում:

 

«Մեծ պատասխանատվությամբ ընդունեցի «Արարատի» առաջարկը՝ իմանալով թե ակումբն ինչպիսի հեղինակություն և նվիրված երկրպագուների բանակ ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

 

Ես մոտ չորս տարի խաղացել եմ «Արարատում» և իմ հիմնական ֆուտբոլային կրթությունը մեծահասակների ֆուտբոլում ստացել եմ այստեղ: Պարոն Ղարաբաղցյանի հետ այսօր շրջեցինք բազայում… հիանալի բազա է և բոլոր պայմանները կան լավ արդյունք ցույց տալու համար»,- նշել է Արամ Ոսկանյանը «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին հարցազրույցում:

 

Արամ Ոսկանյանի հետ միասին ակումբին են միացել նաև օգնականներ Մանուկ Սարգսյանը և Հայկ Ոսկանյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Տիգրան Ասլանյանը:

 

©2022 Armenian Soccer