Հայ դարպասպահ Արամ Հայրապետյանն, ով ժամանակին հանդես է եկել Երևանի «Արարատում» ու «Բանանց»/«Ուրարտում», համաձայնել է աշխատավարձի նվազեցման և երկարաձգել է պայմանագիրն «Ատիրաուի» հետ: Այս մասին տեղեկացնում է Meta-ratings.kz-ն:
35-ամյա դարպասապահը նախորդ մրցաշրջանում ղազախական թիմի հիմնական դարպասապահն էր: 22 խաղում նա 29 գոլ է բաց թողել:
Ակումբի նոր ղեկավարներն Արամին առաջարկել են նոր պայմանագիր կնքել աշխատավարձի 40 % նվազեցմամբ և դարպասապահը որոշել է ընդունել այն:
©2022 Armenian Soccer