«Սևանը» ՀՀ 1 –ին խմբի ընթացիկ առաջնության առաջատարներից է, և անցկացրած 4 հանդիպումներում 4 անընդմեջւ հաղթանակ է տոնել: Ակումբի մամուլի ծառայությունը հարցազրույց է անցկացրել թիմի ՀՀերիտասադրկան հավաքականում հանդես եկած , առանցքային և փորձառու խաղացողներից մեկի` — 27-ամյա կիսապաշտպան Արամ Լոռեցյանի հետ.
1․ ԹԻՄՈՒՄ ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Կարող եմ ասել որ թիմում փոփոխությունները դրական ազդեցություն են ունեցել, քանի որ ունենք բազում նոր համալրումներ և թիմի վիճակը ավելի է բարելավվում և վստահ եմ որ արդյունքը սպասել չի տա։
2․ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Ակումբում հոգեբանական վիճակը շատ լավ է և դա դրական ազդեցությունէ ունենում մեր խաղերում։ Թիմային մթնոլորտը աշխատում ենք բարձր պահել և օրեցօր իրար ավելի լավ հասկանալ թե՛ խաղերում թե՛ մարզումների ժամանակ։
3․« ԱՐԱՐԱՏԻ» ՀԵՏ ԳԱՎԱԹԱՅԻՆ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
Բոլորին է հայտնի, որ մեր մրցակիցը VBET գավաթի խաղում բավական ուժեղ թիմ է և կարծում եմ, որ ՀՀ 1-ին խմբի թիմերին այս փուլում բաժին հասած ամենաուժեղն էր։ 1-ին խաղակեսը այդքան էլ հաջող չընթացավ մեզ համար, քանի որ արագ գոլ բաց թեղեցինք։ Իսկ 2-րդ խաղակեսում, կարծում եմ որ մեզ հաջողվեց բավական լավ խաղ ցուցադրել, մեծ կամքի և ձգտման շնորհիվ, չնայած նրան, որ խաղի վերջնամասում գոլ բաց թողեցինք։
4․ԱՌԱՋԻԿԱ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Առաջիկա նպատակներս այս թիմի հետ են։ Մեծ է ցանկությունս, որ թիմը դառնա ՀՀ 1-ին խմբի հաղթող և բարձրանա ՀՀ պրեմիեր լիգա ։ Նաև ցանկությունս մեծ է ազգային հավաքականում հանդես գալ։
©2020 Armenian Soccer