Armenian Soccer
Armenian Soccer

Ավարտվեց մարզչական C դիպլոմի դասընթացը կանանց ֆուտբոլում ներգրավված մարզիչների համար

Ավարտվեց Հայաստանում առաջին անգամ անցկացվող մարզչական C դիպլոմի դասընթացը, որը նախատեսված էր բացառապես կանանց ֆուտբոլում ներգրավված մարզիչների համար։ ՀՖՖ լրատվական ծառայությունից հայտնում են,որ ծրագրի 24 մասնակիցներից 21-ը, հաջողությամբ հանձնելով քննությունները, ստացան իրենց դիպլոմները։ Մնացած մասնակիցները դեռևս հնարավորություն կունենան վերահանձնելու քննությունները և նույնպես ստանալու C դիպլոմները:

©2020 Armenian Soccer