Armenian Soccer
Armenian Soccer

Ավարտվել է VAR մրցավարների դասընթացի գործնական փուլը

VAR

Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում անցած օրերին կայացան VAR համակարգի մրցավարների դասընթացի գործնական պարապմունքները, որոնք տևել են 8 օր: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

«Անցկացվել են իրական խաղերի լիովին նմանվող 20 րոպեանոց խաղեր՝ նկարահանող անձնակազմով և 12 տեսախցիկներով: Մրցավարների մի մասը խաղերը սպասարկել է խաղադաշտում, մյուս մասը՝ մեքենայի մեջ՝ որպես VAR-ի մրցավար կամ VAR-ի մրցավարի օգնական»,- ասվում է ՀՖՖ-ի պատրաստած տեսանյութում:

 

©2022 Armenian Soccer