Այսօր ` հոկտեմբերի 18-ին կայացան Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի երկու հանդիպումներ։
«Ուրարտուն» հյուրընկալվեց «Վանին»:
Խաղի ելքը վճռեց տանտերերի ֆուտբոլիստ Համլետ Ասոյանի ինքնագոլը, որի շնորհիվ «Ուրարտուն» նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։
«Նոան» ու ԲԿՄԱ-ն էլ այդպես էլ չկարողացան բացել խաղի հաշիվն ու հանդիպումն ավարտեցին գոլազուրկ ոչ-ոքիով։
Այս հանդիպումներից հետո «Ուրարտուն» գլխավորում է մրցաշարային աղյուսակը 28 միավորով։
«Վանը» 17 միավորով շարունակում է մնալ 5-րդ տեղում։
ԲԿՄԱ-ն 7 միավորով նախավերջին տեղում է, իսկ «Նոան» 5 միավորով եզրափակում է աղյուսակը։
©2022 Armenian Soccer