Ռուսական ФНЛ-ի 35-րդ տուրում մրցեցին հայազգի ֆուտբոլիստներ Արթուր Գալոյանի «Վելեսն» ու Արթուր Առուստամյանի «Մետալուրգը»:
Հանդիպումն ավարտվեց վերջինիս թիմի հաղթանակով` 2:1 հաշվով։
Հյուրերի կազմից երկրորդ և հաղթական գոլը հեղինակեց հենց Արթուր Առուստամյանը։
Երկու ֆուտբոլիստներն էլ հանդիպմանը մասնակցեցին մեկնարկային րոպեներից։ Գալոյանը խաղաց մինչև խաղի ավարտն, իսկ Առուստամյանը փոխարինվեց 78-րդ րոպեին։
Այս հանդիպումից հետո «Վելեսը» 47 միավորով 12-րդ տեղում է։ «Մետալուրգն» ունի 31 միավոր, որով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ տեղը։
©2022 Armenian Soccer