Բելառուսի բարձագույն խմբի ընթացիկ առաջնության մեկնարկի հայտնությունը դարձած Մինսկի «Էներգետիկ –ԲԳՈՒ»-ին, որը բոլորի համար անսպասելի բավական հաջող մեկնարկեց, ու ընթանում է առաջատարների խմբում , այսօր 13-րդ տուրում հյուրընկալել էր ստուգատեսի ընդգծված հետնապահ Բաբրույսկի «Բելշինային»: Գրանցվեց անկանկալ արդյունք:Հյուրերեը 1:0 հաշվով հաղթանակ տոնեցին, որը այս առաջնությունում նրանց 1-ին հաղթանակն էր: Տանտերեի կազմում հանդես է գալիս ՀՀազգային հավաքականի թեկնածու, 22-ամյա կիսապաշտպան Հայկ Մուսախանյանը: Վերջինս այսօր խաղադաշտ մտավ 60-րդ րոպեին, երբ հաշիվն արդեն 0:1 էր: Հայկը ոչնչով չկարողացավ օգնել թիմակիցներին:Ավելին, խաղադաշտ մտնելուց 12 րոպե անց նա լուրջ վնասվածք ստացավ ու միայն պատգարակի վրա, հետոէլ շտապ օգնության մեքենայով դուրս բերվեց խաղադաշտից:
Այս պարտությունից հետո Մուսախանյանի թիմը վաստակած 22 միավորով 3-5-րդտեղերն կիսում երկրի գործող չեմպոին Բրեստի «Դինամոյի»,և Ժոդինոյի «Տորպեդո-ԲելԱԶ»-ի հետ: Հաջորդ ՝ 14-րդ տուրում Էներգետիկ –ԲԳՈՒ»-ին արտագնա խաղում ուժերը կչափի Մինսկի «Դինամոյի» հետ:
©2020 Armenian Soccer