ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 1-6 -րդ տեղերի համար պայքարում Ալաշկերտ մարզադաշտում մրցեցին Նոան ու ՀՀ գործող չեմպիոն Արարատ –Արմենիան: Վերջինս այս խաղում հանդես եկած առանց գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի, ով 2 դեղին քարտ ստանալու պատճառով որակազրկվել էր 1 խաղով, ու ստիպված էր հանդիպման ընթացքին հետևել տրիբունայից: ՀՀ չեմպիոնի գործողություններ այս խաղում ղեկավարում էր Մինասյանի օգնական Արտակ Օսեյանը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով: Տանտերերից գոլի հեղինակ դարձավ Միխայիլ Կովալենկոն (78ր.), իսկ «Արարատ — Արմենիայից» խփած գնդակով աչքի ընկավ Սերգեյ Վակուլենկոն(18ր.):
Այս խաղից հետո «Արարատ — Արմենիան» վաստակեց 45 միավոր և մնաց առաջին հերիզոնականում:«Նոան» վաստակեց 36 միավոր և այժմ 3-4 տեղերն է կիսում «Շիրակի» հետ: Վերջինս 1 հանդիպում պակաս է անցկացրել:
©2020 Armenian Soccer