Armenian Soccer
Armenian Soccer

ԱՆՑԿԱՑՎԵՑ ԿԻԲԵՌՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

2019թ դեկտեմբերի 30-ին ավարտվեց Efootball Pes 2020 կիբեռֆուտբոլի Հայաստանի 1-ին առաջնությունը:Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից,ստուգատեսի 128 մասնակիցների պայքարում հաղթեց Ռոբերտ Ալավերդյանը:
2-րդ մրցանակին արժանացավ Արմեն Նիկոլյանը:
3-րդ մրցանակին՝ Գևորգ Արտենյանը:
4րդ մրցանակին՝ Շահե Շահինյանը:
Հենց այս մասնակիցներից կձևավորվի EFootball PES2020 կիբերֆուտբոլի Հայաստանի հավաքականը, որը 2020 թ. գարնանը կմասնակցի UEFA eEuro2020 մրցաշարի որակավորման փուլին:
Հաղթողները պարգևատրվեցին նաև մրցաշարի գլխավոր գործընկեր Ucom ընկերության կողմից սահմանված նվերներով:

©2020 Armenian Soccer