Armenian Soccer
Armenian Soccer

Անդրեյ Խաչատուրյանի գոլը Բելառուսի առաջնության առաջատար դարձրեց «Տորպեդո -Բելազին»

Բելառուսի  բարձրագույն խմբի առաջնության 4-րդ  տուրի   շրջանակում  Ժոդինոյի «Տորպեդո –Բելազը»  հյուրընկալել  էր  ստուգատեսի   մեկնարկում  3 անընդմեջ հաղթանակ  տարած ու  մրցաշարի  հայտնությունն  և  առաջատարը  դարձած  Մինսկի «Էներգետիկ ԲԳՈՒ»-ին:  Սակայն  Ժոդինոյի  թիմին հաջողվեց ընդհատել  Էներգետիկ –ԲԳՈՒ-ի   հաղթարշավն ու   մրցակցին 2:0 հաշվով պարտության մատնելով,  շրջանցել  նրան ու  ստանձնել առաջատարի դերը: Հատկանշական է, որ Ժոդիոնյի  թիմից խաղի հաշիվը  55-րդ  րոպեին   բացեց    Բելառուսի ազգային հավաքականի նախկին խաղացող, 32-ամյա կիսապաշտպան Անդրեյ Խաչատուրյանը:      Իսկ  11 րոպե   անց  այն կրկնապատեց  24-ամյա   բրազիլացի կիսապաշտպան    Գաբրիել Ռամոսը:  
Խաչատուրյանը  ընթացիկ առաջնությունում առանց փոխարինման մասնակցել է    իր թիմի  անցկացրած  բոլոր 4 հանդիպումներին:  
Նկատենք, որ «Էներգետիկ-ԲԳՈՒ»   թիմի երիտասարդ կիսապաշտպան, ՀՀազգային հավաքականի թեկնածու, 22-ամյա  Հայկ Մուսխանյանը   այսօրվա  «Տորպեդո-Բելազի» հետ   խաղում բացակայում  էր,  քանի  որ նախորդ՝ 3 –րդ տուրում հետ  «Մինսկի» հետ խաղում կարմիր  քարտ էր  ստացել ու հեռացվել  էր խաղադաշտից: Այս պարտությունից հետո  9 միավոր վաստակած  «Էներգետիկ- ԲԳՈՒ-ն»  նահանջեց  2 –րդ հորիզոնական:
Հաջորդ  5 -րդ տուրում Խաչատուրյանի թիմը ապրիլի 18-ին  կհյուրընկալվի Բելառուսի 15-ակի չեմպիոն Բորիսովոյի ԲԱՏԵ-ին:  Մուսախանյանի թիմը 5 –րդ տուրի շրջանակում  ապրիլի 16-ին սեփական հարկի տակ կհյուրընկալի «Գորոդեային»:

©2020 Armenian Soccer