Մայիսի 11-ին ՀՀ պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 23-րդ տուրի «Փյունիկի» հետ արտագնա խաղում գոլազուրկ ոչ-ոքի խաղալուց հետո «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Անատոլի Բայդաչնին այսպես մեկնաբանեց իր թիմի ելույթը.
«Մեզ հաղթելու համար չբավականացրեց հարձակվողը: Պաշտպանությունում լավ խաղացինք, բայց հարձակման գծում արդյունավետ չկարողացանք գործել: Արդեն 3 խաղ է գոլ չենք կարողանում խփել: Բայց, ամեն դեպքում կարծում եմ, չեմպիոնական մրցավազքում մեր թիմի համար դեռ ամեն ինչ չի ավարտված: Մենք մինչև վերջ պայքարելու ենք ՀՀ չեմպիոն դառնալու համար»:
©2021 Armenian Soccer