Հայազգի կիսապաշտպան Աղվան Պապիկյանը համալրել է Երևանի «Արարատը»։ Այս մասին իրազեկում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Ներկայումս 125հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող 26-ամյա ֆուտբոլիստը կարիերայի մեծ մասն անցկացրել է Լեհաստանում։ Հայաստանի առաջնությունում հանդես է եկել «Ուլիսում», «Փյունիկում» և «Ալաշկերտում»։Նա Ալաշկերտի կազմում ԵԼ-ի որակավորման 1-ին փուլում օգոստոսի 27-ին մասնակցել է «Ռենովայի» հետ երևանյան հանդիպմանը (0:1):
Պաշտպանել է Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականների գույները, ինչպես նաև երկու հանդիպում է անցկացրել ՀՀ ազգային հավաքականում։
©2020 Armenian Soccer