Ռուս 19-ամյա կիսապաշտապան Ալիխան Մալկանդուևը միացել է Չարենցավանի «Վանին»:
Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ Ալիխանը Նալչիկի «Սպարտակ»-ի սան է, 2021 թվականի մրցաշրջանը անցկացրել է Բելառուսի Առաջին լիգան ներկայացնող «Շախտյոր»-ում, որտեղ մասնակցել է 15 հանդիպմանը և դարձել 7 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: Ի դեպ այդ մրցաշրջանում նա շատ հետաքրքիր ցուցանիշ է գրանցել՝ 5 անընդմեջ խաղերում դառնալով գոլի հեղինակ:
©2022 Armenian Soccer