Armenian Soccer
Armenian Soccer

Ալեքսանդր Կարապետյանը նպաստեց «Սպարտակի» նկատմամբ «Սոչի» տոնած հաղթանակին,իսկ Էրիկ Վարդանյանը …

Հուլիսի 13-ին ՌԴ պրիմեր լիգայի առաջնության 28-րդ  տուրում Սոչիի օլիմպիկան մարզադաշտում հանդիպեցին մրցշարյաին աղյուսակի հարևաններ`16 թիմերի պայքարում 11-րդև 12 –րդ տեղերում ընթացող«Սոչին»  ու Մոսկվային « Սպարտակը»:Հաջողությունն ուղեցկեց տանտերեին , որոնք 1:0 հաշվով  հաղթելով միավորներով հավասրավեց «Սպարտակին»: «Սոչիի» այս հաղթանակին նպաստեց ՀՀ   ազգային հավաքականի 32-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:   Ի  դեպ, Ալեքսանդր Կարապետյանը նախ հայտնվեց «Սոչիի» նախախաղային ծրագրի շապիկին:   Ապա  ասպարեզ մտավ 76 –րդ րոպեին:Այդ ժամանակ արդեն հաշիվը 1:0 էր:   24 –րդ րոպեին ինքնագոլի հեղինակ էր դարձել սպարտակցի 20-ամայ պաշտպան Պավել Մասլովը:  Կարապետյանը «Սոչիի» թիմի կազմում անցկացրեց իր 21-րդ հանդիպումումն,որոնց ընթացքում խաղադաշտում եղել է ընդամենը  491րոպե և  այդ ընթացքում   2 գոլ է հեղինակել:
«Սոչիի» կազմում  ընդգրկված ՀՀ  ազգային հավաքականի 22-ամյա  Էրիկ Վարդանյանն դեռ  պաշտոնական ոչ մի հանդիպում չի անցկացել: Նա շարունակում է ապաքինվել: Բարսելոնայում վերականգնողական կուրս անցնող   Վարդանյանը  օրերս հանդիպել է «Մանչեսթեր Սիթիի»   արգենտինացի ռմբարկուՍերխիո  Ագուերոյին:

©2020 Armenian Soccer